Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ Տավուշի 4 գյուղերը հանձնելու հարցին՝
«Պարոն Միրզոյանին հարյուր անգամ հարց ենք տվել, ասել ենք՝ նման բանակցություններ տեղի՞ են ունենում, թե՞ չէ։ Ասել է՝ չէ, մեզ մեղադրել է «նավոդկա» տալու մեջ։ Պատեհ-անպատեհ առիթով ասել է՝ այս ի՞նչ եք խոսում։ Գնացել եք քարոզարշավի, ասել եք՝ ձեռքներս կկտրենք, մի միլիմետր հող չենք տա։ Հիմա գալիս ասում է՝ գիտեք ի՞նչ կա, որ դրա տեղը գիտեն, որ այդ գյուղերը պետք է տանք, դուք եք մեղավոր։ Լո՞ւրջ եք ասում, հերիք է մանիպուլացնեք։ Այն իրողությունները, որ կան, որ դուք այսօր գնում եք միակողմանի զիջումների, և դրանից հետո անհնար է դառնալու այնտեղ գոյության իրավունքը, բերել ու ուրիշ ձևով փաթեթավորում եք»,- ասաց Դանիելյանը։
Նա հավելեց․ «Հիմա էլ Ադրբեջանն ասում է՝ ով Բաղանիսում ազատամարտին մասնակցել է, նրանց ցուցակներն է տալու, ասելու է՝ գնացեք էդ մարդկանց հետևից, թե չէ պատերազմ եմ անելու։ Կամ ուրիշ տարածքներ էլ տվեք, թե չէ նորից պատերազմ եմ անելու։ Դուք չգիտե՞ք, որ Ադրբեջանը հենց հիմա 340 քկմ կանգնած է ՀՀ սուվերեն տարածքում ու ոչ մի բան չեք անում։ Մենակ գալիս ասում եք՝ Ադրբեջանն էս է ուզում, Ադրբեջանն էն է ուզում։ Մենք դրա համա՞ր ենք այսօր այստեղ հավաքված, որ գանք ու ասենք՝ Ադրբեջանն այս է ուզում կամ այն է ուզում։
Եթե իշխանությունները հնարավորություն չունեն նորմալ բանակցելու, Հայաստան շահն առաջ տանելու, ուրեմն պետք է հրաժարական տան, դա է հարցի լուծումը։ Ասացիք՝ Արցախի նշաձողն իջեցնենք, լայն կոնսոլիդացիա կլինի։ Ո՞ւր է, Արցախ չկա։ Նշաձողն էլ իջեցրեցիք, ո՞ւր է կոնսոլիդացիան, այդ կոնսոլիդացիան էլ չկա, Արցախն էլ չկա։
Գորիս-Կապան ճանապարհը տվեցիք, հիմա էլ Տավուշում միակողմանի զիջումներ եք անում՝ ոչ մի բանի դիմաց։ Բացի այն, որ զիջում եք անում, մի հատ էլ դրանից հետո պարզ չէ՝ Ադրբեջանը կհարձակվի, թե՞ չէ»։ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ փոխանցում է Տավուշի մարզի բնակիչների կոչն ու հորդորը՝ ուղղված ՔՊ-ին․ «Դուք կգնա՞ք այդ դեպքում բնակվելու Ոսկեպարում, ձեր երեխաներին կտանե՞ք դպրոց, որն Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ է։ Չեք գնա»։