| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ՝ մարտի 9-ին. արտակարդ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 13-ամյա Մ. Մ.-ն է, ով նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «Ազալեպտին»-ի 10-ից ավելի դեղահաբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ Մ. Մ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Կոտայքի մարզի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։