Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հավելյալ քաշից ազատվելու խնդիր ունեն, պետք է ուտելուց առաջ երկու բաժակ ջուր խմեն, ինչը նպաստում է արագ հագեցմանը և նվազեցնում կալորիաների օգտագործումը:
Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը, հետազոտությանը մասնակցել է 55-75 տարեկան 48 մարդ, ովքեր կանխավ բաժանվել էին երկու խմբի: Հետազոտության ընթացքում բոլորն օգտագործել են ցածր կալորիականություն ունեցող սնունդ: Կամավորների խումբը սնունդից առաջ խմել է մոտ 480 մմ մաքուր ջուր, իսկ վերահսկվող խումբը դա չի արել:
Հայտնաբերվել է, որ այն մասնակիցները, ովքեր ուտելուց առաջ ջուր են խմել, 75-90 կալորիա ավելի քիչ են կերել, քան վերահսկվող խմբի անդամները: Արդյունքում` փորձից 12 շաբաթ անց կամավորների խմբի մասնակիցների միջին քաշը նվազել է ավելի քան 7 կգ-ով, իսկ վերհսկվող խմբում` 5 կգ-ով: «Ջրային նիհարումից» հետո ոչ ցանկալի հետեւանքներ չեն նկատվել:
Հետազոտությունների ղեկավար Բրենդի Դեւի կարծիքով` ջրի նման ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ ջուր խմելու դեպքում որովայնը կանխավ որոշ չափով լցվում է ոչ կալորիական նյութով, և քաղցի զգացումը համեմատաբար նահանջում է: Պետք է նշել, որ այսպիսի ազդեցություն է ունենում միայն ջուրը, այլ ոչ թե որևէ այլ խմիչք:
Դեւին նաև նշել է, որ չափից շատ հեղուկի օգտագործումը կարող է հանգեցնել ջրային թունավորման և նույնիսկ ավարտվել մահվան ելքով, ուստի նիհարելու ժամանակ պետք է հետևել ըմպած ջրի չափաքանակին:
Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ամերիկյան քիմիական միության (ACS) 240-րդ Ազգային համագումարի ժամանակ: