|
Փոխարժեքներ
22 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.53 |
| EUR | ⚊ | € 444.42 |
| RUB | ⚊ | ₽ 4.7057 |
| GBP | ⚊ | £ 511.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշվել է, որ արդեն իսկ ձեռք է բերվել ավելի քան 80 բնակարան, որոնցից 20-ը հանձնվել են բնակիչներին, գործընթացը շարունակվում է:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ բնակիչների բնակարանային խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում և կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է գտնել խնդրի լուծման տարբերակներ: