կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-27 14:23
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ և ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է հոգևոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ժառանգության մաս կազմող հայ հոգևոր մշակույթի ճանաչմանը: 

 

Կարդինալ Ռավազին կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ հայկական մշակույթը Սուրբ Աթոռում լավագույնս ներկայացնելու գործում և համոզմունք հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդմանը:

 

Վարչապետ Աբրահամյանը և կարդինալ Ռավազին քննարկել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր: