|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջանակում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը քննարկվել է գումարային և բնակարանային փոխհատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ փոխհատուցման գործընթացը շարունակվում է, և վարչապետի մոտ կայացած վերջին հանդիպման արդյունքներով, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ամբողջությամբ լուծվել է ևս 18 ընտանիքի փոխհատուցում տրամադրելու հարցը: Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց կողմից բարձրացվող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց լուծման հարցում հետևողական լինելու համար: Վարչապետն իր հերթին նշել է, որ վերոնշյալ հարցերը գտնվում են իր անմիջական հսկողության ներքո, և կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք լուծելու ուղղությամբ: