| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարդուրդի Տոյլիևին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տնտեսական փոխգործակցությունն առաջիկայում կզարգանա նոր թափով:
Վարչապետ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը կարևորել են Երևանում ընթացող հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և նշել, որ ուրվագծվել են համագործակցության նոր հեռանկարներ: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հանձնաժողովի այս նիստի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն 2015 թվականին:
Միաժամանակ ընդգծվել է, որ հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նախանշված ծրագրերն իրականացվել են ու ստացել գործնական բնույթ: Հովիկ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը նշել են, որ երկու երկրների միջև գոյություն ունի առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ, որի իրացման նպատակով կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը և համատեղ բիզնես ֆորումների անցկացումը:
Վարչապետ Աբրահամյանը և Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են նաև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: