|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, անդրադառնալով պետական ապարատ կրճատման, ծախսերի խնայողության` կառավարության հայտարարություններին, նշեց, որ խնդիրը մարդկանց եւ ավտոմեքենաների կրճատումը չէ, և որ ՕԵԿ-ը չի տեսնում կառավարության իրական քաղաքական կամքը: «Հայտարարություններ կան, բայց որեւէ քայլ դեռ չենք տեսնում»,- ասաց նա:
Հարցին, թե ՕԵԿ-ը միշտ խոսում է իր տասնյակհազարավոր անդամների մասին, ուստի Հայաստանի բնակչության ո՞ր տոկոսն են կազմում ՕԵԿ-ականները կամ «Հայկական վերածնունդ»- ի կուսակիցներ, պատգամավորը պատասխանեց, որ եթե իմանա՝ որքան է իրականում Հայաստանի բնակչության թիվը, հստակ կարող է պատասխանել այդ հարցին:
Մհեր Շահգելդյանի խոսքով` կուսակցությունը շարունակ համալրվում է նոր կուսակցականներով, և այս պահին կուսակցականների թիվը հասնում է 100 հազարի, նույնիսկ՝ ավելի: