|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Հրապարակը» գրում է.«Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն անհետացել է: Նա ոչ խորհրդարան է գալիս, ոչ էլ կուսակիցների զանգերին պատասխանում: Շատերը զարմացել են՝ նրան չտեսնելով մտերիմ ընկերոջ՝ Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքին: Փոխարենը ներկա է եղել մեկ այլ նեղացած՝ Հովիկ Աբրահամյանը, ով լավ քեֆ է արել: Իշխան Զաքարյանը նաև Համահայկական խաղերի կոմիտեի նախագահն է: Ամառային խաղերն անցկացվում են 4 տարին մեկ, վերջինը եղել է 2015թ. օգոստոսին, Արցախում: Այնպես որ, մինչև հաջորդ խաղերը՝ 2019 թ., իշխանությունը պետք է Զաքարյանի սիրտը շահի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: