կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-18 18:08
Հասարակություն

Լարսում հերթի մեջ 37-ամյա տղամարդ է մահացել

Լարսում հերթի մեջ 37-ամյա տղամարդ է մահացել

Այսօր վաղ առավոտյան Լարսի անցակետում հերթի մեջ ինֆարկտից ԼՂՀ քաղաքացի է մահացել: Այդ մասին armtimes.com  հետ զրույցում հայտնեց Վլադիկավկազի հայ համայնքի ներկայացուցիչներից Էրիկ Հովհաննիսյանը:Տեղի հայերից ոմանք պնդում են, որ Հովհաննիսյանը հայության շտապ օգնությունն է համարվում՝ ինչպես բոլոր դժվարին իրավիճակներում, այնպես էլ Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված իր օգնությունը ցուցաբերելով հայերին:

«37 տարեկան տղա է, 1979 թվականին ծնված, Մակարյան Արսենանունը: Հերթի մեջ կանգնած է եղել, ինֆարկտ է խփել առավոտ շուտ ժամը 04:30-ի սահմաններում: Ինձ ԱԻՆ-ից զանգեցին, եկանք, դագաղ բերեցինք, մի կերպ ճանապարհ ազատելով դին ուղարկեցինք Ղարաբաղ»,- պատմեց Հովհաննիսյանը, հավելելով, որ մահացած քաղաքացին երթուղայինի վարորդ էր: Էրիկ Հովհաննիսյանն ասաց, որ զոհված քաղաքացու վարած մեքենայում գտնվող ուղեւորները տեղափոխվել են մեկ այլ մեքենա, որը վարում էր մահացած Արսեն Մակարյանի կնոջ եղբայրը:

Էրիկ Հովհաննիսյանի խոսքով Լարսում ներկայումս շատ մեծ հերթեր են, ինչը պատճառ է հանդիսանում մարդկանց նյարդային եւ այլ խնդիրների առաջացման համար:

«Մարդ կա մի սուտկա հերթ է կանգնում: Շատ շոգ է, երեւի 4-5 կիլոմետրանոց հերթ է այստեղ: Վաղ առավոտյան ճանապարհը բացվում է, հետո փակվում երեկոյան»,- ընդգծեց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում