կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 11:44
Տարածաշրջան

Թուրք գյուղապետերը թքել են Մերկելի և Օզդեմիրի «դեմքին»

Թուրքիայում Ադըյաման նահանգի գյուղապետերը «քաղաքակիրթ» բողոքի ակցիա են իրականացրել Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի դեմ։

Ադըյաման նահանգի գյուղապետերը պաստառ են պատրաստել, որի վրա եղել են Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ, Կանաչների կուսակցության՝ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկաները: Մերկելի նկարի տակ գյուղապետերը տեղադրել են Գերմանիայի դրոշը, իսկ Օզդեմիրի լուսանկարի տակ՝ Հայաստանի:

«Քաղաքակիրթ» գյուղապետերը մոտեցել են պաստառին, հերթով թքել Օզդեմիրի և Մերկելի «դեմքին», այնուհետև, պատռելով պաստառը, այրել այն: