Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երեւանի կենտրոնում՝ Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով պատմեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որը «Հայստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտ էր գնացել միջադեպից հետո ոստիկանություն տարված քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար:
«Երեւանի կենտրոնում՝ Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է այն, ինչ գոռում են բոլորը՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ եւ բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո անձամբ մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, պատասան հայհոյանք հնչեցրել Կարենի հասցեին, ընդ որում շատ կեղտոտ հահոյանք եւ դրանից հետո թքել է քաղաքացու աչքին: Սա նա արել է՝ օգտվելով առիթից, որ քաղաքացուն պահում են նրա բազմաթիվ թիկնապահերը: Դրանից հետո թիկնապահները պահել են Կարենին՝ մինչեւ ժամանի ոստիկանությունը: Կարենը բերվել է ոստիկանություն, որտեղնրա անձը ճշտելուց հետո բաց են թողել նրան»,- պատմեց Մամիջանյանը:
Մամիջանյանի խոսքով՝ սա արվում է նրա համար, որ այլեւս իշխանության ներկայացուցիչներին նման բառեր ասողներ չլինեն:
«Թե Կարենը, թե այլ քաղաքացիները նման դեպքերում գտնվելու են մեր պաշտպանության ներքո: Իրենք դավաճան են եւ դա լսելու են անդադար»,-ասաց Մամիջանյանը:
Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, որը նույնպես գտնվում էր ոստիկանության շենքի մոտ, հավելեց, որ փաստացի քաղաքացուն զրկել են իր ազատ խոսքի իրավունքից:
«Փաստորեն հիմա ունենք կոյուղաին ժողովրդավարության բաստիոն եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը օկուպացնող հանցագործ, ով թքում է քաղաքացու դեմքին»,- ասաց Կրպեյանը:
Մամիջանյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին որեւէ ճնշում՝ եւ իրավական, եւ ֆիզիկական, չփորձեն գործադրել քաղաքացու նկատմամբ: