կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 09:24
Քաղաքական

Նախկին գյուղապետերը կանդամագրվեն Սեյրան Օհանյանի կուսակցությանը. «Ժողովուրդ»

Նախկին գյուղապետերը կանդամագրվեն Սեյրան Օհանյանի կուսակցությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 23-ին կկայանա «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար կընտրվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու ժամանակ սերտ կապեր է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝Ոսկեպարի, Բարեկամավանի, Կոթիի հետ: Ս. Օհանյանը վճարել է սահմանամերձ Բարեկամավանի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի գումարը, համայնքային ճանապարհ կառուցելու համար Ոսկեպար համայնքին դիզելային վառելանյութ է տրամադրել եւ այլն:

2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Ոսկեպար համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը եւ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը չնշանակվեցին իրենց համայնքներում խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի լիազոր ներկայացուցիչներ: Ավելին՝ Գ. Աբազյանը ՏԻՄ ընտրություններից հետո հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը: Սպասվում է, որ Բարեկամավանի եւ Ոսկեպարի նախկին գյուղապետերը կանդամագրվեն Սեյրան Օհանյանի կուսակցությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում