|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզ, մասնակցել մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին, «բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռք բերված արդյունքները՝ մեդալներով ու շնորհակալագրերով է պարգևատրել մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների», որոնց թվում՝ Լուսառատ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերին։
Վերջինները, մեր տեղեկություններով, նախարարի հեռանալուց հետո մարզի այլհամայնքապետերին հրավիրել են Արտաշատի ռեստորաններից մեկը՝ նշելու։
Սակայն զավեշտն այն է, որ ուտուշ-խմուշի ընթացքում գյուղապետերը հայտարարել են, որ գյուղնախարարի կենացը չեն խմելու՝ «մարզը ձեռից գնում է, ոռոգման ջրի, պարարտանյութի և այլ խնդիրները պատուհաս են դարձել գյուղացու համար, իսկ նախարարը մեդալներ է շնորհում ձեռք բերված արդյունքների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։