Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ոչ կառավարական կազմակերպություններին պետական բյուջեից գումար տրամադրելու մասին` ասելով, որ մոտ երկու միլիոն դոլար գումար ուղղված է եղել բավական անհասկանալի նպատակների, մինչդեռ` այդ գումարը կարելի էր ուղղել պաշտպանության ոլորտն ամրացնելուն:
Հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ պետբյուջեի միջոցների ծախսման վրա խիստ վերահսկողություն է սահմանվել, և դա երևի պետք է շուտ սկսեին:
«Ուղղակի չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով պետք է այդ հարցը լուծվի, դրա համար ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ, և այդ աշխատանքները քայլ առ քայլ իրականացնում ենք: Նախարարություններում սկսվել են կրճատումներ` սկսած փոխնախարարների մակարդակից: Էկոնոմիկայի մեկ փոխնախարարի պաշտոն արդեն կրճատել ենք, վաղը կրճատելու ենք ևս երեք-չորս փոխնախարար, և այդ գործընթացը շարունակվելու է, որ ամեն դրամը ծախսվի արդյունավետ»,- ասաց վարչապետը: