|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ճապոնիայի կառավարությունը որոշել է կրճատել զարգացող երկրներին ամեն տարի տրվող ֆինանսական օգնության չափերը, քանի որ երկիրը վնասներ է կրել ցունամիի, երկրաշարժի եւ ատոմակայանի վթարի հետեւանքով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Տոկիոն պետական օգնության բյուջեն կրճատելու է 610 միլիոն դոլարով եւ այդ գումարն ուղղելու է երկրում կատարվող վերականգնողական աշխատանքներին: Նախապես պլանավորված էր, որ այս տարվա ընթացքում պետական օգնության բյուջեն լինելու է 7 միլիարդ դոլար:
Ճապոնիայի արտգործնախարար Տակեակի Մացումոտոն ուրբաթ օրը հայտարարել է, որ ցավում են` նման կրճատումների համար, սակայն այժմ Ճապոնիան, իր խոսքերով, «անելանելի վիճակում է»: