Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.
Ո՞վ եւ ովքե՞ր են Արցախի հումանիտար ճգնաժամի մեղավորներն ու պատասխանատուները։
Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիեւ եւ Փաշինյան։
Նրանց պայմանավորվածության արդյունքում Նիկոլը ճանաչեց Արցախը՝ներառյալ Լաչինի միջանցքն Ադրբեջանի անբաժան մաս։
Այդ քայլով Փաշինյանն արձակեց Ալիեւի ձեռքերը լուծելու հարցերը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Եթե Փաշինյանը ճանաչում է Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի մաս,ապա ո՞վ է ինքը,որ խոսի Արցախի կյանքի ճանապարհի բացման մասին,չէ՞ որ հենց ինքը՝Նիկոլն է արցախցիներին հանձնել Ադրբեջանին։
Նիկոլի մասով ամեն բան պարզ է,նա խաղում է Ալիեւի ու Էրդողանի խաղը։
Ու՞մ թելն են թելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։
ԱՄՆ-ն,ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեն ստանձնած պարտավորություններ Արցախի ժողովրդի առջեւ որպես ԵԱՀԿ համանախագահներ,իսկ ՌԴ-ն նաեւ որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած պետություն։
«Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում,բա մենք ի՞նչ անենք» օպերայից մեկնաբանություններն անհաջող «կրուտիտներ» են հիշեցնում։
Դուք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություննե՞ր եք,թե՞՝ Արցախի աղետի լուռ «իմպոտենտ»վկաներ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժներին տրվելով ՝վաղը դուք եք քաղելու դրա դառը պտուղները, ինչպես 1071-ին
Բյուզանդիան քաղեց թուրք-սելջուկներից պարտության դաժան պտուղը Մանազկերտի ճակատամարտում, քանի որ մի քանի տասնամյակ առաջ ինքն էր «փուռը տվել» Հայաստանն ու բաժան-բաժան արել։