Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 4-ին, ժամը 17.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.42-ից մինչև 17.51-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ցանքատարածքները:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:
Նախնական տվյալներով գյուղում կարկուտից մասամբ վնասվել են ծիրանի (9 հա), խնձորի (7.5 հա), խաղողի (100 հա) այգիներ և ցորենի ցանքատարածքներ (23 հա):
Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:
Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:
***
Հունիսի 4-ին, ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 2 թաղամասում ժամը 17.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է խնձորի այգի (մոտ 1 հա):
Դեպքի մասին տեղեկացվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը:
Աշտարակի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ Ս. Ն.-ին պատկանող ջերմոցում վնասվել է հատիկավոր մշակաբույս (լոբի)՝ մոտ 100 քմ:
Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:
Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում: