|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Փանիկ, Անուշավան, Լուսակերտ, Գետափ, Այգեբաց, Սպանդարյան, Ջրառատ գյուղերում: Այս մասին տեղեկություն է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում:
Իսկ news.am-ը հայտնում է, որ Շիրակի մարզի Ղարիբջանյան և Ախուրիկ համայնքների բնակիչները փակել են Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը՝ պահանջելով, որ մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը անձամբ գան ու տեղում միասին գնահատեն այսօր ժամը 17։00-ից մոտ մեկ ժամ տեղացած հորդ անձրևի, ապա մոտ 18 րոպե տեղացած ուժեղ կարկուտի հետևանքները։
Գյուղացիների նման ծայրահեղ քայլի պատճառն այն է, որ 10 օր տեղացած ուժեղ կարկուտից հետո, գյուղվարչության պետը, գնահատելով վնասի չափը, ասել էր, թե բերքի 30 տոկոսն է միայն տուժել, մինչդեռ գյուղացիների խոսքով՝ տուժել է 80 տոկոսը, իսկ այսօրվա կարկուտից հետո՝ արդեն 100 տոկոսը։ Գյուղացիները պնդում են, որ կարկուտի հասցրած վնասն այդքան մեծ չէր լինի, եթե գործեին հակակարկտային կայանները։
Գյուղացիների խոսքով` Ախուրիկ համայնքում կարկուտը վնասել է ցանքատարածությունների 100 տոկոսը, կոտրել տների պատուհանների ապակիները, վնասել մեքենաները։
Շիրակի մարզում news.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ճանապարհի` մոտ 1 ժամ փակ մնալուց հետո դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա գյուղացիներին կարողացել է համոզել բացել ճանապարհը, դրանից հետո նոր քննարկել իրավիճակը։
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: