|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը: Գրիգորյանը գիտակցության չգալով՝ ժամը 21.30-ին մահացել է:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում արձակված կրակոցից, Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում:
Ըստ Վ. Գրիգորյանի որդու` 1984 թ. ծնված Արտակ Գրիգորյանի հայտարարության, ինքը նշված վայրում, հոր կողքին, հայտնաբերել է նրան պատկանող «Մակարով» ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին: