|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամ Սեդրակ Նազայանին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22-ը։