Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և ոստիկանության Սիսիանի պետ Ավետ Հովհաննիսյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Անուշ Ապետյանն է, ով նշված վնասվածքը ստացել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքում՝ անհայտ հանգամանքներում՝ դեռևս անհայտ անձի կողմից արձակված հրազենի կրակոցից:
Փաստի աթռիվ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: