կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 21:50
Հասարակություն

Կրակոց Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արտյոմ Կանևսկոյի ընկերը. shamshyan.com

Կրակոց Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արտյոմ Կանևսկոյի ընկերը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

նչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա  Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից:

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո»  մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է, ովքեր թաղամասում բնութագրվում են դրական, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց:

Վիրավորը նաև քրեական  աշխարհում հայտնի,  վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած  Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ)  ընկերն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։