|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում, այցելել են Նոյեմբերյանի շրջանի Դեղձավան գյուղ, հանդիպել տեղացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները:
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը դիմելով դեղձավանցիներին ասաց. «Պատիվ ունենք ձեր գյուղում լինելու: Ապրիլի 25-ից մեր արժանապատիվ քաղաքացիները սկսեցին իրենց պայքարը հանուն Արցախի եւ մեր հող ու ջրի: Երբ Իջեւանից Երեւան քայլերթով գալիս էինք, շատ բնակավայրերում եղանք, հանդիպեցինք արժանապատիվ, հայրենասեր քաղաքացիների հետ, լսեցինք առաջարկներ, շատ հարցերում մեզ սատար կանգնեցին: Այսօր եկել ենք ձեր համայնք պատմելու եւ ասելու, թե ինչպես ենք պատկերացնում մեր հայրենիքի հետագա ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ այսօր հանրահավաք նախատեսված չէ, վաղ առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ Երեւանում եւ մարզերում: Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին հրավիրեց համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ, իսկ մինչ այդ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Մանրամասն՝ տեսանյութում
Լ.Ս.