|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին այդ երկրի նախագահ Պյոտր Պրոշենկոն շնորհել է «Ոսկե աստղ»` Ուկրաինայի հերոսի շքանշան:
Այօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում էր շնորհել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված Սավչենկոյին: Իսկ Ուկրաինայում համաներմամբ ազատ են արձակվել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Ալեքսանդրովը եւ Եվգենի Երոֆեեւը, որոնց փոխանակել են Սավչենկոյի հետ:
Սավչենկոյին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում: Նրան դիմավորելու է եկել նաև նախագահ Պորոշենկոն. նա հայտարարել է, որ Սավչենկոյից հետո վերադարձնելու են Ղրիմն ու Դոնբասը:
Սավչենկոյի համաներումը ողջունել է նաև Եվրամիությունը: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ Սավչենկոյին անհամբեր սպասում է Ստրասբուրգում: