Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Կուզենայի` Սոս Սարգսյանին հետմահու Հայաստանի Հանրապետության սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում տային. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը:
Նա նշեց, որ շատ ցավալի է` իր 50-60 տարվա ընկերն է հեռացել:
«Գնաց նա, ում հետ աշխատել ես երկար տարիներ: Մենք միասին ենք բացել Համազգային թատրոնը` ես, Սոսը, Մայիս Ղարագյոզյանն ու Շահում Ղազարյանը: Հետո մեզ միացան ուրիշները, թատրոնը ստեղծվեց, կյանք առավ: Սոսը խաղում էր «Լիր արքա», ես` «Մի գավաթ բարություն»: Չնայած, հիշում եմ, Սոսն ինքն էր ուզում «Մի պտղունց բարության» գլխավոր դերակատարը լիներ, բայց ռեժիսոր չկար. նա այնքան էր սիրում Սարոյանին»,- ասաց Ջանիբեկյանը` հավելելով, որ իրենց շատ բան է կապում, որոնք չէր ցանկանա, որ հուշ դառնային. «Մեծ մարդ գնաց, մեծ քաղաքացի, մեծ հայ»: