|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Լոս Անջելեսում է, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով, համապատասխանաբար, Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ։
Հաշվի առնելով բավականին երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշել է այսօր անցկացնել թեթև մարզում` առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ և այլն։ Վաղը Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։ Ավելացնենք, որ այսօրվա մարզմանը մասնակցում են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելլիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։