|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականն այսօր Օլիմպավանում անցկացրեց վերջին մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ: Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ` Հայաստանի երիտասարդների հավաքականն այս գիշեր կմեկնի Թուրքիայի Անթալիա քաղաք, որտեղ հոկտեմբերի 20-29-ը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ավագ մարզիչը խոսեց նախապատրաստական շրջանի մասին: «Նախապատրաստական շրջանի առաջին մասը ֆիզիկական պատրաստվածության համար էր, երկրորդ փուլն անցկացրեցինք Օլիմպավանում՝ շեշտը դնելով տեխնիկատակտիկական պատրաստվածության վրա: Հավաքականում նորեկներ կան, բայց դա չի խանգարի նրանց, քանի որ բոլորն էլ միջազգային մրցաշարերի փորձ ունեն: Սպասում ենք մեդալների, իսկ թե ի՞նչ գույնի կլինեն դրանք, արդեն ռինգը ցույց կտա»,-ասաց Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ առաջնությանը Հայաստանը կներկայանա 9 մարզիկով: