|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի` Բուլղարիայի հետ հանդիպումից առաջ` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացրեց առաջին մարզումը, որը բաց էր լրագրողների համար:
Չնայած ցուրտ եղանակին` հայ ֆուտբոլիստները մարզվում էին բարձր տրամադրությամբ:
Հավաքականը մարզվում էր ողջ կազմով: Ներկա չէր միայն Մասիս Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին` ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բուլղարիայի ազգային ընտրանուն, որից հետո` հոկտեմբերի 11-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքում ուժերը կչափի աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ: