Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ կրճատվող ծառայողական մեքենաների ճակատագրին: Նրա խոսքով՝ այդ մեքենաների զգալի մասն օգտագործման ենթակա չէ, մի մասը դուրս է գրվելու, իսկ մյուս մասը հնարավոր է աճուրդի հանվի: Այն մեքենաներ համար, որոնք ֆինանսական հետևանք են թողնում, երկու մոտեցում կա, մեկը` տեղափոխել այն մարմիններ, որտեղ կա պակասուրդ` պետք է նոր մեքենա գնեն:
«Երկրորդ տարբերակը հետևյալն է՝ ենթադրենք մի մարմնի մենք ֆինանսավորում են, պայմանական ասված, 7 մեքենայի հաշվարկով, բայց մարմնում առկա է 9 մեքենա: Կապված, թե այդ 7 մեքենաների վիճակն ինչպիսին է, երբ են սպառում իրենց ռեսուրները, մենք կարող ենք որոշում կայացնել, որ մեքենան կոնսերվացնեն ու չօգագործեն, սակայն, երբ մեքենան շարքից դուրս գա, փոխարինվի դրանով: Դուրս գրված մեքենաները, որոնք պիտանի են վաճառքի, կվաճառվեն, որոնք պիտանի չեն, կհեռացվեն: Եթե աճուրդի հանենք, ապա դա կլինի աճուրդի դասական օրինակին համապատասխան, և ով ցանկություն ունի, կգնի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե մեքենաների կրճատմամբ ինչքա՞ն գումար է տնտեսվում, նախարարը պատասխանեց, որ մեկ մեքենայի համար նախատեսված ծախսը 1 մլն 200 հազար դրամ է: Ըստ Դավիթ Հարությունյանի` եթե խոսքը գնում է պետական համակարգի ծախսերի մասին, ապա «ուռճացված» բառն օգտագործելն մարդկության առջև մեղանչել է, քանի որ պետական համակարգի վրա կատարվող ծախսը պետք է համեմատվի այլ պետությունների ծախսերի հետ: Եվ, ըստ նախարարի, Հայաստանում ծախսերը ոչ միայն ուռճացված չեն, այլ ընդհակառակը՝ «գտնվում են սանդղակի ամենավերևում»:
«Այնուամենայնիվ, մենք բավարարված չենք մեր համակարգով, քանի որ կարծում ենք, որ պետական համակարգն իր ուսերի վրա նոր խնդիրներ պետք է վերցնի, բայց միաժամանակ չմեծացնի պետական ապարատը կամ հնարավոր նվազագույնին հասցնի պետական համակարգը»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ առաջին հայացքից տպավորություն է, թե ոչինչ չի արվում, սակայն իրականությունն այլ է, միշտ էլ ծախսերի կրճատման գործընթաց կատարվում է, սակայն դա միշտ չէ, որ տեսանելի է քաղաքացիներին:
Անդրադառնալով օպտիմալացման հետ կապված հետագա քայլերին` նա հորդորեց հաջորդ քայլին շուտ չսպասել, որովհետև կարևորագույն հարցադրումը հետևյալն է՝ պետական մարմինների լիազորությունների վերանայում, պետական մարմինների քանակի կրճատում, ինչը չի նշանակում աշխատողների կրճատում, հնարավոր է` մարմիններ միանան և այլն: Ըստ Հարությունյանի` առանցքայինը լիազորումն է և կառավարության գործունեության բեռնաթափումը, և այդ երկու խնդիրները պետք է լուծվեն: