Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուծարված Ազգային ժողովը երեկ 70 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: Համաձայն նախագծի՝ պատգամավորների ծախսերին ուղղված 50 հազարական դրամները դառնում են 250 հազարական դրամ:
Հատկանշական էր այն, որ թեպետ հանրային լայն բացասական արձագանք գտավ նախագիծը, բայց դրան դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր՝ այն էլ անկախ: Խոսքը՝ ԱԺ պատգամավոր, շուտով արդեն գրանցված «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասին է: Իսկ ընդդիմադիր խմբակցությունները նախընտրեցին առհասարակ չմասնակցել ԱԺ արտահերթ նիստին:
«Համեմատություն կատարել այլ երկրների պատգամավորների աշխատավարձի հետ ու ասել, որ մեր աշխատավարձը բարձր է, իհարկե, այդպես չէ: Ես գտնում եմ, որ՝ այո՛, պատգամավորները և նրանք, ում վրա դրված է պետության կառավարման դերը, պիտի ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, այդ փուլը չէ, հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը»,- գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։