|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը երեք հատ ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն մարդատար 3՝ «Պատրիոտ», «Ուազ» մակնիշի մեքենաների համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր մեքենայի համար քննչական կոմիտեն վճարել է 8 մլն 400 ազար դրամ:
Ավտոմեքենա գնելու համար կառավարությունը քննչական կոմիտեին գումար տրամադրել է դեռևս հոկտեմբեր ամսին: Այս գնումը կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում բնականոն աշխատանքն ապահովելու համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ գերատեսչությունը պահանջել է, որպեսզի մեքենաները լինեն ՌԴ 2017 թվականի արտադրության, գույնը՝ սև:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 21-ին պայմանագիր կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ, որի սեփականատերը նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: