Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործադիրի նախորդ նիստից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, վարչապետի հանձնարարականի համաձայն, տնտեսման քաղաքականությանն ուղղված քայլերն ու որոշումները: Նշենք, որ, վարչապետի հանձնարարականի համաձայն, օպտիմալացման գործընթացի շրջանակներում մոտ 800 ծառայողական մեքենաներ պետք է կրճատել:
Yerkir.am-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից հետաքրքրվեց օտարվող մեքենաների ճակատագրով: Վարչության տեղեկատվության ազատության պատասխանատու Մարգարիտա Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ կրճատվող մեքենաները օտարման են ենթակա և չեն մնալու կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ:
«Կա առանձնացված տարածք և այդտեղ են կանգնեցվելու այդ մեքենաները, որտեղից էլ աճուրդի միջոցով կկազմակերպվի օտարման գործընթացը, որից գոյացած գումարը կուղղվի պետական բյուջե»,- ասաց նա` հավելելով, որ օտարման ենթակա մեքենաները ՊՈԱԿ-ներինն են և նախարարություններինը:
«Եթե ՊՈԱԿ-ինը նրա սեփականն է, մենք դրա հետ գործ չունենք: Նրանք են վաճառելու, կամ չգիտեմ` ինչ անելու: Ընդհանուր առմամբ, մոտ 900 մեքենաների մեջ ՊՈԱԿ-ների մեքենաներն են նաև: Հիմա որքան մեքենա օտարման համար կներկայացվի, կառանձնացվեն ու կտարվոն այդ տարածք, այդտեղից էլ կկազմակերպվեն աճուրդները»,- ասաց Մարգարիտա Սարգսյանը: