Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «ՀՀ պետական մարմիններին ծառայողական մեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ:
Ըստ նախարարի` արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր ակտերի ծառայությունը 34 ծառայողական մեքենաների թիվն առաջարկվում է դարձնել 54:
«Իրականում հասկանալով այն հարցադրումները, որոնք կարող են առաջանալ, քննարկման առարկա դառնալ, ես ուզում եմ ընդգծել, որ ամենայն ուշադրությամբ և բծախնդիր կերպով ուսումնասիրվել է ավտոմեքենաների ձեռք բերման անհրաժեշտությունը: Ուզում եմ հատուկ ընդգծել` ոչ թե անձի համար է հատկացվում, այլ ծառայությանը` աշխատանքի արդյունավետության բարձրացման համար»,- ասաց նա` հավելելով, որ կատարողական վարույթների թիվը 6 անգամ ավելացել է, քաղաքացիների շահերի պաշտպանության հետ կապված գործերի ձգձգման խնդիր է առաջանում ծառայողական մեքենաների սակավության պատճառով:
Նախարարը շեշտեց նաև, թե այդ ծառայողական մեքենաները ոչ թե բյուջեի հաշվին են ձեռք բերվելու, այլ արտաբյուջետային միջոցների:
Կառավարությունը հաստատեց նախագիծը: