|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր կլինի հավասար պայմաններ ստեղծել, օրինակ` բոլորը կարո՞ղ են շաքարավազ ներկրել, հիշեցրեց Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը` ասելով, որ այն ընթացքի մեջ է, հուշաթերթ պետք է պատրաստվի` մանրամասն նկարագրությամբ, և ցանկացած միջամտություն, որն այդ փաստաթղթից դուրս է լինելու, համարվելու է անօրինական միջամտություն:
Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, որ լրագրողները կարող են էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկություններ մենաշնորհների վերաբերյալ, նախարարը նշեց, որ այդ հայտարարությունն արվել է իր խոստմանը համապատասխան, որպեսզի բոլորը տեսնեն, որ ինքը բաց, հրապարակային աշխատող է: «Եթե չեք ուզում օգնել, մի' օգնեք, ես իմ գործն անելու եմ` հանձնարարականին համապատասխան»,- ասաց Արծվիկ Մինասյանը: