Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
ՀՅԴ պատմության թանգարանը հրավիրում է մասնակցելու մայիսի 18-ի (Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ) եւ 21-ի («Թանգարանային գիշեր») միջոցառումներին: Մայիսի 18-ին ներկայացվելու է «ՀՅԴ հիմնադիր այրերը» վերտառությամբ ցուցադրությունը եւ հնչելու են ձայնագրություններ:
Իսկ 21-ին լինելու է «Անկախության ճանապարհով» խորագիրը կրող լուսանկարների բացօդյա ցուցադրություն, որն ուղեկցվելու է երաժշտությամբ, ձայնագրություններով և երաժշտական խմբերի մասնակցությամբ («Դետք» երիտասարդական խումբը, ժ. 20.00-ին եւ «Վան» ազգագրական համույթը, ժ. 22.00-ին)։
Մայիսի 21-ի միջոցառումն անցկացվում է «Թանգարանների գիշեր» միջազգային ծրագրի շրջանակում՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրով։
ՀՅԴ պատմության թանգարանի մուտքը մշտապես ազատ է և անվճար, իսկ միջոցառման մեկնարկի ժամն է 18:00-ն։ ՀՅԴ պատմության թանգարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մհեր Մկրտչյան 12/1 հասեցում: