Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկամյա Սամվելն ասում է, որ ուզում է պրեզիդենտ դառնալ, որպեսզի հա'մ հարուստ լինի, հա'մ էլ զինվորներին լավ նայի: Սամվելն Անժելա և Մարտիկ Մելքոնյանների 14 երեխաներից 11-րդն է` ամենաաշխույժը: Քույրերն ասում են` հազիվ են հասցնում Սամվելի կոտրածներն ու թափած իրերը հավաքել, բայց Սամվելը չի համաձայնում, ասում է` իր «գլխին սարքում են»: «Ես խելոք տղա եմ, ամբողջ օրն էլ խելոք եմ մնում»,- ասում է նա:
Բաղդասար /21 տարեկան/, Բավական /19 տարեկան/, Շուշան /17-ամյա/, Դանիել /16 տարեկան/, Սաթենիկ /14 տարեկան/, Մարիամ /13 տարեկան/, Նազելի /12 տարեկան/, Սառա /9 տարեկան/, Արմինե /7 տարեկան/, Եսթեր /6 տարեկան/, Մելինե /3 տարեկան/, Սամվել /2 տարեկան/, Աննա /1 տարեկան/ և Դավիթ /10 օրական/` Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող Անժելա և Մարտիկ Մելքոնյանների 14 երեխաներն են, սակայն ծնողներն ասում են` 14-ով չեն սահմանափակվելու:
Ընտանիքի հայրը` 42-ամյա Մարտիկ Մելքոնյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ, երբ 1994-ի հունվարի 13-ին Արցախյան պատերազմում զոհվել է եղբայրը /մինչ այդ արդեն իսկ մահացած է եղել նրանց մայրը/, որոշել է ամուսնանալ և այնքան երեխա ունենալ, որքան Աստված կկամենա: Նա, ի դեպ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունի:
«11 երեխա 42 քմ-ում եմ մեծացրել և մինչ այդ պետական ոչ մի աջակցություն չեմ ստացել, բացի երեխաներին հատկացվող նպաստից: Միևնույն է, երբեք չեմ հուսահատվել, երբեք երեխաներս սոված չեն քնել: Միշտ էլ գտնվել են մարդիկ, ովքեր օգնել են մեզ, և մի քանի տարի առաջ միայն կառավարությունն աջակցեց, որ ընդլայնեք տան տարածքն ու վերանորոգենք այն»,- ասաց ընտանիքի հայրը:
Ըստ նրա` դժվարություններ բոլորն էլ ունենում են, նայեք մեծահարուստներին` նրանք էլ իրենց խնդիրներն ունեն: Բազմազավակ հոր կարծիքով` իրենք սոցիալական խնդիրներին չեն նայում, եթե դրանց նայելու լինեին, ընդհանրապես չպետք է երեխա ունենային:
«Մենք խնդիրներից չենք վախենում, դրա համար էլ հիմա խնդիրներն են մեզնից վախենում և փորձում հեռու մնալ մեզնից: Չեմ ընդունում, որ նորաստեղծ ընտանիքները 1-2 երեխա են ունենում և սահմանափակվում այդքանով: Եթե դժվարանում եք, դուք բերեք, ես կպահեմ»,- ասաց Մելքոնյանը:
Ըստ նրա` յուրաքանչյուր ընտանիք պետք է մտածի երկրի, սահմանների մասին: Մելքոնյանը վստահ է` մեր թիվ մեկ զենքը զինվորն է, ուստի պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ խրախուսի ծնելիությունը:
«Մեր ընտանիքի ամսական եկամուտը 150 000 դրամ է կազմում: Մեծս` 21-ամյա Բաղդասարս, բանակից վերադարձել և մեկնել է արտերկիր` արտագնա աշխատանքի: Կուզեինք` կրթություն ստանար, այստեղ աշխատեր, բայց աշխատանք չկար գյուղում, դրա համար էլ գնաց դուրս: Անգամ այս դեպքում, երբ տղաս դրսում է, միևնույն է, ես չեմ բողոքում, կամաց-կամաց լավ կլինի: Մնում է միայն, որ պետական այրերն օգնեն ժողովրդին, որ մի փոքր թեթևանա սոցիալական բեռը»,- ասաց Մելքոնյանը:
14 երեխաների հերոս-մայրը` 40-ամյա Անժելա Մելքոնյանը, նշում է, որ միակ վատ բանն այն է, որ երեխաները կրթություն չեն ստանում: «Երկու աղջիկներս ավարտել են դպրոցը և հիմա ինձ են օգնում տան գործերում: Երեխան Աստծո տվածն է, ինչքան տվել է, բերել ենք»,- ասաց նա: Անժելան իրեն երջանիկ կին է համարում, ասում է, որ նաև հպարտ է` 4 զինվոր է մեծացնում:
16-ամյա Դանիելը բազմազավակ ընտանիքի 4-րդ զավակն է, եղբոր` արտերկիր մեկնելուց հետո հոր հետ ինքն է տան ղեկը ձեռքը վերցրել: Դանիելը շուտով կավարտի դպրոցը, որից հետո պետք է մի քիչ հորն օգնի ու մեկնի ծառայության: «Ո՞ր մի տղան չի ուզում ծառայել: Մեր սահմանները մեր տունն են, ո՞վ կթողնի, որ թշնամին մեր տուն մտնի: Որ պետք լինի, հիմա էլ կմեկնեմ ծառայության»,- ասաց նա:
Դանիելն ասում է, որ մասնագիտություն ընտրելիս բավական երկար է մտածել, քանի որ պետք է այնպիսի մասնագիտություն ընտրեր, որի միջոցով հնարավոր լիներ ընտանիքի սոցիալական բեռը թեթևացնել: Նա արհեստով է զբաղվում, ավտոմեքենաների անվադողերի հարցով է մասնագիտացել: «Մեկ տարի ուղղակի սովորել եմ, իսկ հետո` աշխատել: Արդեն մասնագետ եմ` 4 տարի աշխատել եմ: Անցած տարի աշխատանքից դուրս եկա, որ պապային օգնեմ` տունը վերանորոգենք: Երբ դուրս եկա աշխատանքից, զանգում էին անընդհատ, գալիս մեր տուն, թե` արի աշխատանքի, լավ աշխատող ես, բայց հիմա էլ եղբայրս է արտասահման գնացել ու քույրերիս եմ տիրություն անում. եղբայրը պետք է միշտ քրոջ կողքին կանգնած լինի: Ես շատ հարուստ եմ` այսքան քույր ու եղբայր ունեմ»,- ասաց տղան:
Եթե ծնողներն էլի երեխա ունենան, Դանիելը միայն ուրախ կլինի: Երեխաների աշխուժությունը տան մթնոլորտը, ըստ տղայի, շատ է փոխում, տանը շունչ տալիս…