Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Հանրային դաշտում նոր շարժում է ձևավորվել` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն։ Այսօր ազդարարվեց նախաձեռնության մեկնարկը։
Ի դեպ նախաձեռնող խմբում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, գիտության, մշակույթի, հասարակական գործիչներ։
Նախաձեռնության հիմքում հայկական մտավոր ու գիտական ողջ ներուժի համախմբման անհրաժեշտությունն է, հայկական ընտրանու ձևավորումը, որը թույլ կտա ապահովել հայոց պետականության կայունությունն ու հարատևությունը։
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով «Հայոց տունը» կնպաստի սիրո ու եղբայրության մթնոլորտի ձևավորմանը՝ լուծելով ազգի առաջ ծառացած մեծ ու փոքր խնդիրները։
Առաջիկայում «Հայոց տունը» կներկայացնի իր անելիքները՝ ուղղված հայոց պետականության հզորացման երկարաժամկետ ծրագրերի։