|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կարս նահանգի Դեմիրքենթ (Երկաթե քաղաք) գյուղում ծովախեցի է հայտնաբերվել:
Milliyet-ի հաղորդմամբ` ծովախեցին հայտնաբերվել է Հայաստանի հետ սահմանից 12 կիլոմետր հեռավորության վրա` տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնողների կողմից:
Այդ մասին տեղեկություններ ստացած Աքյայա շրջանի քաղաքապետ Իբրահիմ Ջենգիզը տարածքում ուսումնասիրություններ է սկսել: Նա նշել է, որ թեև տարածքում գետ, լիճ չկա, սակայն հողն ու խեցիները կուսումնասիրվեն:
Դեմիրքենթի բնակիչ Օքան Քարաչոփը տեղեկացրել է, որ նույն տարածքում 10 տարի առաջ հայտնաբերվել էին նաև դինոզավրի ոսկորներ: