Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ հայտնի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի՝ Արևմտյան Հայաստանում շարունակվող համերգաշարի պատճառով նախորդ շաբաթ այժաայն Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կարս քաղաքում ազգայնամոլ կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը սպառնացել էլ «հայերի որս անել»: Այդ հայտարարությունը Կարսում մեծ աղմուկ էր բարձրացել, իսկ ազգայնամոլ ղեկավարն ստիպված էր եղել «Ակօս»-ի հետ զրույցում հերքել իր խոսքերը՝ հերթական անգամ պնդելով թուրք գործիչների անգիրը, թե «իրեն սխալ են հասկացել»:
Ադըգյուզելի սպառնալիքներն առաջացրել էին նաեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության Կարսի մասնաճյուղի նախագահ Օզֆեր Քոչաքի դժգոհությունը: «Բացահայտորեն ռասիստական պարունակությամբ` Ադըգյուսելի հայտարարությունը միաժամանակ հրավեր է նրանց, ովքեր ունակ են դրանից հետո հանցագործություն իրագործել: Ադըգյուզելը ոչ միայն սպառնացել է այս երկրում ապրող հայերին, այլև քրիստոնեության դեմ հանցանք է կատարել՝ ասելով, որ համերգն իրականացել է «քահանայի հանդերձանքով»,- ասել է նա:
Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն ևս դեմ է արտահայտվել Ադըգյուզելի սպառնալիքներին: «Ակօս»-ի հետ զրույցում նա ասել է. «Եվրոպայում հազարավոր մզկիթներ կան, և մարդիկ այնտեղ աղոթում են: Ինձ համար անհասկանալի է, որ այստեղի եկեղեցում աղոթող, համերգ տվող մարդկանց նման վերաբերմունք են ցուցաբերում: Անկեղծ ասած՝ այս վերաբերմունքը Կարսին սազական չէ: Ես դատապարտում է նման սպառնալից հայտարարությունները: Բացի այդ` Երևանում էլ մզկիթ կա, և մուսուլմաններն այնտեղ աղոթում են: Ցավոք, այս հայտարարությունները տրամաբանական չեն, ես՝ անձամբ, հավանություն չեմ տալիս նման հայտարարություններին»:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Կարսից պատգամավոր Այհան Բիլգենը ևս անդրադարձել է հայատյաց ղեկավարի հայտարարություններին: Նրա խոսքով՝ այս հայտարարությունները վնասում են նաև Կարսին: Պատգամավորն ասել է, որ ազգայնամոլ գործչի հայատյաց հայտարարություններից հետո Կարսի շատ այցելուներ չեղարկել են իրենց հյուրանոցային նախնական վարձակալությունները:
Ինչ վերաբերում է «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Սեմիհ Յալչընին, նա հայտնել է, որ ազգայնամոլ ղեկավարն այդ հայտարարություններով նկատի չի ունեցել այն, ինչ իրականում ընկալվել է: «Մենք այս երկրում ապրող մեր բոլոր քաղաքացիներին որպես մեկ ամբողջություն ենք տեսնում: Մեր քաղաքացիներին նեղություն տվող իրավիճակներում մեր կուսակցությունը չի կարող լինել: Այդ հարցով մենք կուսակցության ներսում էլ նախաձեռնություններ կանենք»,- ասել է նա:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի