Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական կողմը ոչ թե զարմացած է ՄՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանի շտապողականությունից, այլ հիացած է այդ շտապողականությամբ. լրագրողներին այսօր ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Իսկ բուն ձեւակերպումը` «շտապողականություն», փոխարտգործնախարարը ճիշտ չի համարում եւ նշում է, թե ՄՄ-ին անդամակցելու հարցում կա հստակ դիրքորոշում` շատ կարճ ժամկետում, իհարկե, ոչ ի հաշիվ որակի, իրականացնել այն աշխատանքները, որ նախատեսում է ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզը:
Իսկ թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք փորձում ենք դա անել հնարավորինս արագ, Շավարշ Քոչարյանը նշեց` շատ պարզ պատճառով` նախատեսվում են նոր` Եվրասիական միություն ձեւավորելու ծրագրեր, որոնք սկսվելու են 2015 թվականի հունվարի 1-ից: Իսկ երբ սկսում է գործել Եվրասիական միությունը, Մաքսային միությունն ու այդ ընդհանուր տնտեսական տարածքը, ըստ էության, տարրալուծվում են դրա մեջ:
«Հետեւաբար` եթե դու դանդաղում ես, ապա կարող ես դառնալ մի կազմակերպության անդամ, որն, ըստ էության, արդեն չկա: Այսինքն` մեր նպատակն այն է, որ մենք այդ կազմակերպությունների անդամ դառնանք, եւ ինչպես անցյալ տարի սեպտեմբերի 3-ին հայտարարեց նախագահը, մասնակցենք արդեն Եվրասիական միության ձեւավորմանը»,- պարզաբանեց փոխարտգործնախարարը:
Այնպես որ` Հայաստանի քայլերը նաեւ պայմանավորված են այդ առանձնահատկությամբ: