Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը տեղեկացնում է, որ 2015-ի հունվարից մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումները համահայկական են: Ծրագրերը բաժանված են մի քանի խմբերի` միջազգային խորհրդաժողովներ, բաց սեմինարներ, հանդիպումներ և այլն, ինչպես նաև համացանցի միջոցով տեսահոլովակների, պաստառների, կոչերի տարածում:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը կոչ է անում հայկական բոլոր կազմակերպություներին` միանալ իր միջոցառումներին, քանի որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պահանջատիրական ծրագրերն ազգային տարանջատում չեն ընդունում:
Քարոզչական ծրագրերից ձեզ ենք ներկայացնում Facebook սոցիալական ցանցում կայանալիք միջոցառումը, որի շրջանակներում բոլորս փոխում ենք մեր cover photo-ներն` այնտեղ տեղադրելով մեր միության էջում տեղադրված նկարները: Դրանցում պահանջ է` «Ես պահանջում եմ իմ տունը»` կից քաղաքի կամ գյուղի անունը: Օրինակ`I DEMAND MY HOME IN VAN…
Բոլոր նրանց, ովքեր կցանկանան միանալ այս շարժմանը, խնդրում ենք նկարների օրինակները վերցնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Facebook-յան էջից, եթե կան քաղաքներ կամ գյուղեր, որոնք նշված չեն նկարներում խնդրում ենք դրանց մասին նամակով տեղեկացնել էջին:
FB հասցե`ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն /ՀԵՄ/
Երևան, Գյուլբենկյան 38, <Արամ Մանուկյան> երիտասարդական կենտրոն, հեռ.` (010)320445, (099)320445 , էլ. փոստ. [email protected]