Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն մարդ իր տեղում պետք է հարցերը լուծի` հօգուտ մեր հայրենիքի, և եթե կարողացանք, լավ է, չէ` մեր վիճակը վատ կլինի. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը
Ըստ նրա` մենք դատապարտված ենք հավիտենական թշնամու հետ առճակատման, բայց ինչքան էլ դժվար լինի, պետք է պայքարենք:
«Մեր զինվորների բարձր ոգին, սակայն, պետք է զենքով ամրապնդվի, քանի որ արդեն իսկ տեսանք, որ, այո, միախմբված ենք»,-ասաց գրականագետը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ այս օրերին հնչում են տարատեսակ կոչեր, թե` եկեք օգնենք Արցախին, զինծառայողներին, օգնությունը պետք է համակարգված բնույթ կրի, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա` որի տակ ինչ է թաքնված:
«Խմբերը, որոնք կազմակերպում են ինչ-ինչ բաներ, շատ ճիշտ ձևով էլ հանրությանը ներկայացնում են արդյունքը, բայց կան մարդիկ, որոնք օգնություն են հավաքում, և դրանց իրական լինելը մի փոքր կասկածելի է: Ես, օրինակ, սպասում եմ, որ Արցախի կառավարությունը կասի, թե` ժողովո'ւրդ, այսինչ հարցը մենք արդեն լուծել ենք, սրա կարիքն այլևս չկա, դուք ուրիշ հարց լուծեք: Բայց, ցավոք, դեռևս չեն հնչում նման հայտարարություններ»,- ասաց նա` հավելելով, որ, չնայած դրան, ինքը շատ է վստահում Ղարաբաղի կառավարությանը: