Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որը, հավանաբար, տեղի կունենա մայիսի 16-ին Վիեննայում:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ արդյունքներ կունենա այդ հանդիպումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ պատերազմական վիճակից հետո, Ադրբեջանի ագրեսիայից հետո հանդիպման հնարավորությունն արդեն կարելի է դրական գնահատել` այն առումով, որ միջազգային հանրությունը, ՄԽ համանախագահող երկրները փորձեցին հանդիպման հնարավորություն ստեղծել:
«Եթե այդ հանդիպումը ծառայելու է այն նպատակներին, որոնք հայտարարված են նաև միջազգային հանրության կողմից, այսինքն՝ հրադադարի ռեժիմի պահպանում, վերահսկման մեխանիզմների ստեղծում, ռեժիմի խախտման դեպքերի հասցեական գնահատում, ապա, այո, ես դրական ակնկալիքներ ունեմ: Բայց եթե այս հանդիպումը վերածվելու է հերթական հանդիպման, որին հետևելու է Ադրբեջանի նույն քաղաքականությունը` ռազմատենչ ու հարձակողական սպառազինմա,ն ու մենք հանգելու ենք նոր պատերազմի, բնականաբար, սրան ես կողմնակից չեմ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ու ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները կարծես ուղղվում են հենց այդ հարցերի վրա՝ ստեղծել մի իրավիճակ, երբ կբացառվի ռազմական ճանապարհով և ուժի սպառնալիքով հարցի կարգավորումը, որովհետև խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և եթե այդ ամենի համար ստեղծվեն իրավական հիմքեր ու մեխանիզմներ, ապա այդ հանդիպումը կարելի է ողջունել:
Հարցին, թե գործընթացի նախապատմությունն ինչի՞ մասին է վկայում, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ նախապատմությունը հակառակի մասին է վկայում, բայց պատերազմական պայթյունավտանգ իրավիճակը, որը ստեղծվեց, պարտադրում է միջազգային հանրությանն ու երեք համանախագահող երկրներին` գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն ռազմական ճանապարհով հարցի լուծումը և հակամարտության լուծումը կտեղափոխեն բանակցային դաշտ, և եթե Սարգսյան-Ալիև հանդիպումը ծառայելու է այդ նպատակին, ուրեմն, ըստ պատգամավորի, իմաստ ունի, բայց եթե Ադրբեջանը մերժելու է այդ ամենը, ուրեմն անիմաստ հանդիպում կլինի: