Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում' նոյեմբերի 19-ին: Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների' այն հանդիպում է հանդիպման համար: Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի' Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը:
Ի դեպ, հանդիպումից առաջ' նոյեմբերի 18-ին, Իլհամ Ալիեւը կգնա Կիեւ, իսկ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Արցախ: Թերթի տեղեկություններով' հայկական կողմն սպասվող հանդիպման ժամանակ պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը: Հիշեցնենք, որ դեռ Քոչարյանի օրոք Ղարաբաղը դուրս էր մղվել բանակցային գործընթացից: Երեկ ՀՀ խորհրդարանում «Ժառանգության»' Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հարցապնդումը, երկու երկրների նախագահների սպասվող հանդիպման ֆոնին, մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե եվրոպական, թե ռուսական կողմերում, որոնք հեռախոսազանգերով փորձում էին ճշտել, թե ինչ է կատարվում ՀՀ ԱԺ-ում: