Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Էրդողանն աննախադեպ բռնապետ է, նրան ուրիշների հետ բաղդատելը դժվար է»,- նման հայտարարություն է արել Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:
«Էրդողանին, ըստ Ձեզ, բռնապետ դարձնող երեք պատճառները որո՞նք են» լրագրողի հարցին ի պատասխան` Քըլըչդարօղլուն պատասխանել է. «1.Նա հավատում է, որ միակ ճիշտն իմացողն ու այդ մասին խոսողն է: 2. Նա ցանկանում է կուսակցությունը միայնակ ղեկավարել և իշխել: 3. Նա արհամարհում է Սահմանադրությունը, որը ցանկացած ժողովրդավարության օրենսդրական եւ դատական համակարգի հիմքն է»:
Ընդդիմադիր ղեկավարի խոսքով` Էրդողանը նախ աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, լարում բախումները, այնուհետև միջամտում, որպեսզի դրանք կանխի: «Նա ցանկանում է երևալ որպես ազգի միակ փրկիչ»,- նշել է Քըլըչդարօղլուն: