|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլ ամսին տեղի կունենա ամենամյա Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը /«World Music Awards»/, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա:
Այս տարի թեկնածուների շարքում ընդգրկված է նաեւ Սիրուշոն` որպես եվրոպական արտիստ: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված համաշխարհային մրցանակաբաշխությունում: Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝ «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ» (PreGomesh), «Լավագույն տեսահոլովակ» (PreGomesh):
Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին մրցանակաբաշխության պաշտոնական կայքում: