| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՅԴ անդամներն այցելեցին Եռաբլուր` Շուշիի ազատագրման համար զոհված զինծառայողների հիշատակը խնկարկելու:
Տիգրան Հայրապետյանը մեկն է այն հերոսներից, ով զոհվել է Շուշիի ազատագրման ժամանակ: Այսօր Եռաբլուր էր այցելել նաև Տիգրանի մայրը` Հրանուշ Հայրապետյանը: Տիկին Հրանուշը մաքրում էր տղայի գերեզմանաքարը, ջրում տարածքը, խունկ վառելու համար տեղ բացում:
Yerkir.am_ի հետ զրույցում նաա պատմեց, որ տղան զոհվել է 23 տարեկան հասակում` չհասցնելով անգամ ամուսնանալ:
«Տիգրանս կամավոր մեկնեց ռազմաճակատ` Վազգեն Սարգսյանի ջոկատում որպես մահապարտ էր անդամագրվել: Ես, բնականաբար, դեմ էի, բայց ինձ ով կլսեր: Գնալուց առաջ ասաց` ես պիտի գնամ, կռվեմ, հայրենիքս պաշտպանեմ, մեր հողը պաշտպանեմ»,- պատմեց տիկին Հրանուշը:
Ի դեպ, նա նշեց նաև, որ իրենք Թալիշից են. տարիներ առաջ, երբ իրավիճակը լարված էր, եկել էին Հայաստան: Տիկին Հրանուշը 6 տղա ունի, ինքը բնակություն է հաստատել Հրազդանում, իսկ տղաները վերադարձել էին Թալիշ` ծննդավայրում ապրելու:
«Մեկ անգամ Թալիշից տարհանվել էինք` հույս ունենալով, որ վերջին անգամ էր, բայց հիմա Թալիշը նորից դատարկվեց… Չգիտեմ` վերջն ինչ է լինելու, վերջը չի երևում»,- ասաց տիկին Հրանուշը` հավելելով, որ պետությունը հիմա պետք է ձեռք մեկնի թալիշցիներին, որ ոտքի կանգնեն: