կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 18:06
Հասարակություն

Կան մարդիկ, ովքեր դուրս չեն էլ եկել Թալիշից. Դավիթ Բաբայան

Կան մարդիկ, ովքեր դուրս չեն էլ եկել Թալիշից. Դավիթ Բաբայան

Երեկ ՀՀ պաշտպանություն նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, որը Ադրբեջանի կողմից հրետակոծության էր ենթարկվել ապրիլյան ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում, այժմ արդեն անվտանգ է դարձել: Այսօր էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ Թալիշում արդեն բնակվում են` բնակիչները վերադարձել են իրենց տները:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում կան մարդիկ, ովքեր դուրս չեն էլ եկել Թալիշից: «Կան ընտանիքներ, որոնք Թալիշից դուրս չեն էլ եկել, դա հստակ է»,- ասաց Բաբայանը` հավելելով. «Թալիշի գյուղապետը և մի քանի տասնյակ տղամարդիկ, որոնք ծառայում են մոտակայքում, նույնիսկ դուրս չեն եկել»:

Հարցին, թե գյուղապետն ընտանիքո՞վ է ապրում Թալիշում, թե՞ միայնակ, նա պատասխանեց. «Ես կոնկրետ գյուղապետին միայնակ եմ տեսել, բայց գուցե ընտանիքը մոտիկ տեղերում է»: