կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-02 17:03
Քաղաքական

Փաշինյանը միացել է ԱՄՆ֊Թուրքիա դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել իշխանությունը. դիտարկում

Փաշինյանը միացել է ԱՄՆ֊Թուրքիա դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել իշխանությունը. դիտարկում
Խնդրեմ, հերթով կարդացեք ու փորձեք ըմբռնել, թե ինչ է կատարվում։
«Միջանցքներ» կամ ճանապարհներ հնարավոր է բացվեն, որոնցից կօգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան. ԱԽ քարտուղար
 
Մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումը․ Անվտանգության խորհրդի քարտուղար
 
Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս համար ցանկացած հարմար պահի
 
Այն, ինչ այժմ տեղի է ունենում Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Իսրայելի միջև անտեսանելի դաշինքի ձևավորում է, որի նպատակն է աշխարհաքաղաքական տեղաշարժ առաջացնել Իրանի և Ռուսաստանի դէմ՝ ռազմավարական հետեւանքներով: Այս կապակցությամբ կան մի քանի դիտարկումներ.
Այս համատեքստում ՀՀ կառավարությունը և անձամբ Փաշինյանը, որը նախորդ կառավարության համեմատ համարվում է արևմտամետ, միացել է ԱՄՆ-Թուրքիա նախագծին՝ հույս ունենալով, որ քաղաքական և տնտեսական օգուտներ կստանա, մինչդեռ սա դավաճանություն է երկրին:
Փաշինյանի կառավարությունը, կառչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթե Սյունիքի մարզը զիջի Ադրբեջանին, ապա կարող է խաղաղ և սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ՝ Սյունիքի փոխարեն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել սեփական իշխանությունը:
Սա այն դեպքում, երբ հայերի և թուրքերի միջև կան հարյուրամյա հարցեր, որոնք չեն կարող լուծվել մեկ քաղաքական համաձայնությամբ և, մյուս կողմից, այս համատեքստում Հայաստանը տալիս է աշխարհաքաղաքական նշանակության երկու կետ՝ ստանալով իրագործաման որևէ երաշխիք չունեցող խոստում՝ ամրապնդելու այն աշխարհագրական դիրքը, որն արդեն ունի: Այս գործարքում Հայաստանը կորցնում է իր հարևանությունն Իրանի հետ, որը կարող է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից սպառնալիքի դեպքում և, նաև, թշնամուն է զիջում ռազմավարական նշանակության մի մարզ, որն ունի տարանցիկ նշանակություն: Մինչդեռ այս աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական վնասը չի կարող փոխհատուցվել որևէ տնտեսական կամ քաղաքական խոստումով: Հայաստանն, ի դիմաց, ստանում է Հյուսիսային Ղարաբաղի (ԼՂՀ-ի տարածքի 1/3-րդ մասը) կայացման խոստումը, մինչդեռ, երբ Սյունիքն ամրագրվի որպես Ադրբեջանի Հանրապետության նահանգ, ապա Հյուսիսային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումն անխուսափելի է լինելու, և Հայաստանը հեշտությամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը, և ամբողջությամբ ու վերջնականապես շրջափակվելու է թշնամիներով:
Փաստորեն, Փաշինյանը իրականացնում է պատմական դավաճանություն և մշտական ճգնաժամ Հայաստանի Հանրապետության դեմ
 
Հ.Գ.
Դուք շարունակեք քնած մնալ, իսկ փաշինյանալևոնական օրորոցայինը թող ձեր «անուշ» քունն ապահովի, մինչև թուրքը հասնի ձեր երեխայի օրորոցին։ Էդ ժամանակ գուցե սթափվեք և հասկանաք, թե ինչ է կատարվում, բայց արդեն ուշ կլինի։
 
 
Զաքար Խոջաբաղյան